RU EN AM

Ընտրի՛ր Քո Գարեջուրը

Մեր մասին

«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը՝  հիմնադրված 1970 թվականին, հանդիսանում է Հայաստանի գարեջրի խոշորագույն արտադրողներից մեկը: Տարիների ընթացքում մենք անընդհատ արդիականացրել ենք մեր արտադրական հզորությունները, ներդրել նորարարական տեխնոլոգիաներ և ստեղծել նոր համեր: Մեր գարեջուրը պատրաստվում է ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ օգտագործելով միայն բարձրորակ բնական բաղադրիչներ և ավանդական բաղադրատոմսեր: Գարեջրի հիմնական բաղադրիչներն են՝ ածիկ, գայլուկ, խմորիչ, ջուր և մի քիչ Գյումրվա հումոր։
Ի դեպ, տեղական ջուրը մեծ դեր ունի մեր գարեջրի յուրօրինակ համի մեջ, քանի որ մեր քաղաքի ջրի համային և քիմիական բաղադրությունը պարզապես կատարյալ է գարեջրի արտադրության համար: 
Ընկերությունն առաջարկում է գարեջրի բրենդների լայն տեսականի, այդ թվում՝ «Գյումրի Գոլդ», «Գյումրի Էքստրա», «Գյումրի Լայթ», «Ալեքսանդրապոլ» և «Արարատ», որոնք կգոհացնեն գարեջրի բոլոր սիրահարներին:
Բացի այդ, համապատասխանելով որակի կառավարման համակարգերի ISO 22000-2018 միջազգային ստանդարտին` ընկերությունն ապահովում է գարեջրի արտադրություն առանց հավելումների՝ պահպանելով որակի բարձր չափանիշներ ամբողջ արտադրական գծում:
Ընկերության որակյալ գարեջուրը վկայում է մեր գարեջրագործների վարպետության և նվիրվածության մասին, ովքեր իրենց սիրտն ու հոգին են ներդնում բացառիկ գարեջուր ստեղծելու գործում։

ԳՅՈՒՄՐԻ

 «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1970 թվականին Գյումրիում՝ Հայաստանի հայրաքաղաքում։ Ընկերությունը միշտ իր ուրույն տեղն Է զբաղեցրել գարեջրի և ածիկի արտադրության ոլորտում: Չնայած 1988-ի ավերիչ երկրաշարժին, որը գրեթե ոչնչացրեց գարեջրի գործարանը, 1995-ին՝ սեփականաշնորհումից հետո, սկսվեցին վերակառուցման աշխատանքները:

Գարեջրի գործարանի արտադրանքը համապատասխանում է որակի կառավարման համակարգերի ISO 22000-2018 միջազգային ստանդարտին: 
Հատկանշական է, որ «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն  Անդրկովկասի այն եզակի գարեջրի գործարաններից է, որն արտադրում է բարձրորակ ածիկ սեփական կարիքների համար։

Ունենալով հարուստ պատմություն և մնալով որակին հավատարիմ՝ «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ն պահպանում է իր տեղն ու դիրքը  Հայաստանի  գարեջրագործության ոլորտում՝ հաճախորդներին մատուցելով բարձրորակ գարեջուր ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:  

Գյումրի Գոլդ 0,25Լ

Գույնը՝ Բաց
Նախնական քաղցուի լուծամզման ակտիվությունը 12%:
Ալկոհոլի ծավալային մասը ոչ պակաս 4.7%-ից
45 կկալ/100գ
Ածխաջրեր 5գ/100գ
Խմելու ջուր, գարու ածիկ, գայլուկ, խմորիչ:
Գայլուկ
Գարու Ածիկ

ԱՐԱՐԱՏ

Ներկայացնում ենք յուրահատուկ համ և պատմություն ունեցող «Արարատ» գարեջուրը՝ արտահայտված գայլուկի հաճելի դառնությամբ և բույրով։ Գարեջուրը ստեղծվել է 2011թ․-ին: Շշերի 2D և 3D եզակի դիզայնը մշակվել է համաշխարհային ճանաչում ունեցող  CARTILS-ի կողմից, որը հիմնադրվել է 1960 թվականին Նիդեռլանդներում և համարվում է բրենդինգի և փաթեթավորման դիզայնի առաջատար ընկերություններից մեկն ամբողջ աշխարհում։

«Արարատ» գարեջուրը, ինչպես և «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ-ի բոլոր գարեջրերը, սիրված է ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում: Գարեջուրն առաջարկում է յուրահատուկ համ, որը, անկասկած, դուր կգա բոլորին:

Արարատ 0,33Լ

Գույնը՝ Բաց
Նախնական քաղցուի լուծամզման ակտիվությունը 12%:
Ալկոհոլի ծավալային մասը ոչ պակաս 4.5%-ից
45 կկալ/100գ
Ածխաջրեր 5գ/100գ
Խմելու ջուր, գարու ածիկ, գայլուկ, խմորիչ:
Գայլուկ
Գարու Ածիկ

ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ

Ներկայացնում ենք «Ալեքսանդրապոլ» գարեջուրը, որում համատեղվում են պատմական ավանդույթները և նորարարությունները: «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանը հիմնադրվել է 1898թ-ին։ Մեր գարեջուրը պատրաստվում է բնական հումքից՝ առանց որևէ արհեստական հավելումի, որպեսզի յուրաքանչյուր ըմպելիքի մեջ վառ արտահայտված լինի բաց գարեջրին բնորոշ ածիկի համը և գայլուկի հարուստ բույրը : 

«Ալեքսանդրապոլ» գարեջուրը գարեջրագործության մեջ ներդնում է նոր ոճ և մոտեցում՝ համադրելով նորարարությունը և սերնդեսերունդ փոխանցված գարեջրագործության ավանդական մեթոդները: 

 Ձգտելով կատարելության՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայում արտադրական գործընթացում՝ առաջնորդվելով մեր կարգախոսով՝ օգտագործել ամեն ինչ հնարավոր լավագույն արդյունքի հասնելու համար:

Ալեքսանդրապոլ 0,33Լ

Գույնը՝ Բաց
Նախնական քաղցուի լուծամզման ակտիվությունը 12,5%:
Ալկոհոլի ծավալային մասը ոչ պակաս 4.5%-ից
48 կկալ/100գ
Ածխաջրեր 5գ/100գ
Խմելու ջուր, գարու ածիկ, գայլուկ, խմորիչ:
Գայլուկ
Գարու Ածիկ

Կապ

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Երևան

+374 10 31 93 50

ՀՀ, ք. Երևան 0048, փ. Ֆուչիկի 27/7.

Գյումրի

+374 31 24 27 22

ՀՀ, ք. Գյումրի, 3112, Երևանյան խճուղի 171

ԳՅՈՒՄՐԻ ԳԱՐԵՋՈՒՐ

ԱՐԱՐԱՏ ԳԱՐԵՋՈՒՐ

© 2025 Գյումրի -Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Արարատ գարեջուր

ARE YOU

OVER 18?

Please confirm you are of legal drinking age

You're Under 18 Come Back Later